ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ՝
CATL-ը
(մարտկոցներ արտադրող)
HUAWEI-ը
( էլեկտրոնիկա արտադրող ) և
CHANGAN-ը
(ավտոմեքենաներ արտադրող),
ՆԵԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ՝ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՆԵՐՈՎ:
ԷԼԵԿՏՐՈՄՈԲԻԼ՝ ԶԻՆՎԱԾ ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՈՎ
Այո, հիբրիդային այս համակարգով հագեցած մեքենան, համարվում է էլեկտրոմոբիլ: Դեռ վերջերս, նման տեխնոլոգիաները հասանելի էին միմիայն լյուքս դասի մեքենաների համար: Շահագործման ժամանակ, անիվների պտույտը ապահովվում է էլեկտրական շարժիչի միջոցով: Բենզինային շարժիչը հանդես է գալիս՝ միմիայն, մարտկոցը լիցքավորելու համար: Պարզ է, որ նման պարագայում, բենզինային շարժիչի, շահագործման ժամկետը, անհամեմատ երկարում է և քիչ ծախսատար է: Այնուհանդերձ , էլեկտրոմոբիլի հիմնական առավելությունը՝ մարտկոցով, դինամիկ և մատչելի շահագործելն է, իսկ գեներատորը ապահովում է, անհոգ շահագործելու, գործոնը: Եթե դեռ երեկ , էլեկտրոմոբիլ ունենալու Ձեր ցանկությունը կասեցվում էր ինֆրոստրուկտուրայի թերի զարգացած լինելը, ապա՝ այս դեպքում, այդ պակասը 90%-ով լրացնում է բենզինային գեներատորը: Իսկ մատչելի շհագործումը՝ լիարժեք ապահովվում է, երբ Ձեր սեփական կայանից էք լիցքավորվում: "ԱՐՄ ԷՔՍԻՍ" ՍՊԸ-ն մաղթում է Ձեզ՝ կանաչ տեխնոլոգիաներով, կանաչ ճանապարհ և առաջարկում է ձեռք բերել` պատվերով և շուտով նաև առկա,
DEEPAL S07
285MAX -ը
Մեքենան ունի 38.99 Կվտ հզորությամբ մարտկոց և 45 լ ծավալով բենզինային բաք, որոնք հնարավորություն են տալիս՝ մեկ լիցքավորմամբ, երթևեկել 1200 կմ: Մարտկոցը թույլ է տալիս՝ էլեկտրո ռեժիմում, երթևեկել 285 կմ: Գեներատորի մասնակցությունը՝ երթևեկելու ռեժիմին, կարելի կառավարել: Որի արդյունքում՝ վառելիքի ծախսը 100 կմ համար տատանվում է՝ 0,85լ-ից 4,95 լ: Միայն բենզինային գեներատորի օգնությամբ երթևեկելու ժամանակ՝ վառելիքի ծախսը, 4,95 լ է 100կմ-ի համար: 30 րոպեում մարտկոցը՝ արագ լիցքավորման կայաններում, կարելի է լիցքավորել մինչև 80 %: Մարտկոցի որակի համոզիչ գործոն է հանդիսանում՝ Չինաստանում առաջի սեփականատիրոջը տրվող, մարտկոցի անսահմանափակ երաշխիքը:
ԿԱՆԱՉ՝ ԱՆՎՃԱՐ ԳՈՒՅՆ
ՄՈԽՐԱԳՈՒՅՆ՝ ԱՆՎՃԱՐ ԳՈՒՅՆ
ՊԱՏՎԵՐՈՎ՝ ԱՆՎՃԱՐ ԳՈՒՅՆ
ՊԱՏՎԵՐՈՎ՝ ԱՆՎՃԱՐ ԳՈՒՅՆ
ՊԱՏՎԵՐՈՎ՝ ՎՃԱՐՈՎԻ ԳՈՒՅՆ
ՊԱՏՎԵՐՈՎ՝ ՎՃԱՐՈՎԻ ԳՈՒՅՆ
Մեքենան ունի կրող թափք, որը ամբողջովին ցինկապատ է: Քաշող են հետնամասի անիվները: Առջևի արգելակման համակարգը՝ սկավառակային է և հովացվող, հետնամասինը՝ սկավառակային: Ունի կայանման էլեկտրոնային արգելակ, 360 և 540 տեսախցիկ, ադաբտիվ կռուիզ, առանց բանալի հասանելիության և շարժիչը մեկնարկելու հնարավորություն, HUD դիսփլեյ, ներկառուցված ռեգիստրատոր, հեռախոսի անլար լիցքավորիչ, պարկրոնիկ համակարգ՝ առջևից և հետնամասից, անվտանգության 8 բարձիկներ, ակտիվ արգելակման համակարգ, վարորդի հոգնածությունը հսկող համակարգ, L2 մակարդակի ավտոպիլոտ, սար բարձրանալիս և իջնելիս օգնող համակարգ և այս ամենը դեռ բոլորը չէ:
Ղեկը բազմաֆունկցիոնալ է, ունի մեխանիկական կառավարում՝ չորս ուղղություններով:
ԱՌԿԱ ԵՆ՝ ABS, EBD/CBC, EBA/BAS/BA, ASR/TCS, ESP/ESC
Մեքենայի հագեցած է լեդ լուսրձակներով: Առջևի լուսարձակների՝ հեռահարությունը, ավտոմատ կառավարվող է: Կարելի է կառավարել նաև բարձրությունը: Առկա են ցերեկային լուսարձակներ և ներքին՝ անհատական և ֆոնայինյ լուսատուներ (բազմերանգ և կառավարվող):
Մեքենայի՝ սահուն և հարմարավետ, ընթացքը ապահովվում է, արջևից՝ անկախ ՄԱՔՖԵՐՍՈՆ իսկ հետնամասից՝ անկախ բազմալծակային կախոցներով: Անիվների բազային չափը`
235/55/R19.
Պատվերով հասանելի է R20 և R21՝ վճարովի:
Արջևի նստատեղերը պերֆորացիայով են՝ տաքացվող և հովացվող: Նստատեղերի կառավարումը՝ էլեկտրոշարժիչներով , ունի հիշողություն: Պատվերով՝ վարորդի և ուղևորի համար, հասանելի են գրովիտացիոն նստատեղեր՝ մերսումով: Լրացուցիչ օպցիան իր մեջ ներառում է նաև 12,3 դույմանոց էկրան՝ ուղևորի համար:
ՈՒնի Wi-Fi, նավիգացիոն համակարգ, Biuetooth համակարգ, գունավոր՝ 15,6 դույմանոց, էկրան, sos-ի կոճակ և 14 բարձրախոս:
Հետնամասի նստատեղերը պերֆորացիայով են, առկա է մանկական աթոռի հարմարանք
Բեռնախցիկը ծավալուն է և ունի 450 լ ծավալ: Հետևի նստատեղի մեջքի մասը ծալվող է, որի արդյունքում բեռնախցիկը ունենում է հարթ հատակ՝ 1100 լ տարողությամբ:
Տանիքը ապակեպատ է և ունի՝ արևապաշտպան, վարագույր:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
Հարկ եմ համարում նշել , որ
DEEPAL S7-ը
վերը նշված եռյակի
(CATL, HUAWEI, CHANGAN)
միակ համատեղ արտադրանքը չէ: Նրանց համատեղ արտադրանքն է նաև՝ բարձր դասում ներկայացված,
AVATOR 11 և AVATOR 12
Տարեսկզբին DEEPAL-ը գաղտնազերծել է հերթական գլուխգործոցի առաջին լուսանկարները: Տեխնիկական տվյալներ դեռևս հայտնի չեն: