DEEPAL S7 200MAX ՀԱԳԵՑԱԾ Է ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
Հաջորդական հիբրիդային համակարգը գերազանց լուծում է: Նշված համակարգով զինված մեքենան համարվում է էլեկտրական մեքենա, որը հագեցած է բենզինային գեներատորով: Այդ իսկ պատճառով մեր կայքում DEEPAL S7 200MAX-ը ներկայացված է երկու բաժնում: Դեռ վերջերս, նման համակարգով՝ հիմնականում, հագեցած էին բարձր դասի մեքենաները: DEEPAL S7 200MAX-ը՝ հաջորդական հիբրիդային համակարգով հագեցած, ամենամատչելի մեքենան է:
Էլեկտրական մեքենաների ծախսը բարձր արագությունների ժամանակ՝ ամենաքիչը, կրկնակի անգամ ավելանում է: Ցուրտ ձմռանը և շոգ ամռանը, ծախսը նույնպես ավելանում է և անհրաժեշտություն է առաջանում լիցքավորվել հաճախակի : Մեր երկրում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցերը լիարժեք զարգացած չեն, դրա պատճառով՝ էլեկտրական մեքենայով դինամիկ և կոմֆորտ ճանապարհորդելը հարկ է լինում սահմանափակել իսկ որոշ ուղղություններով ընդհանրապես բացառել: Պակաս բացասական փաստ չէ՝ արագ լիցքավորման կայաններում, լիցքավորման բարձր արժեքը:
DEEPAL S7 200MAX-ը իդեալական լուծում է մեր երկրում՝ դինամիկ, կոմֆորտ, մատչելի և անհոգ, երթևեկելու համար: